Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Եռօրյա աշխատաժողով՝ Ծաղկաձորում

ԵՊԲՀ. Եռօրյա աշխատաժողով՝ Ծաղկաձորում

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում իրականացվեց եռօրյա աշխատաժողով:

Աշխատաժողովին ակտիվ մասնակցություն ունեցավ համալսարանական թիմը՝ Գիտության գծով պրոռեկտոր, COBRAIN ծրագրի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը և Ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարեն Դիլբարյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը:

ԵՊԲՀ թիմը իր գործուն մասնակցություն ունեցավ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով քննարկումներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի վերափոխում՝ նոր հայեցակարգին համահունչ» թեմայով պանելային քննարկմանը:

«Դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում (դիվերսիֆիկացիա)» թեմայով պանելային քննարկման նիստը համակարգում էր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Նիստերի ընթացքում քննարկվել են ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների հայեցակարգի տեսլականը:

Անդրադարձ է կատարվել բաց թողնված հնարավորություններին, համագործակցությանը խոչընդոտող օրենսդրական թերություններին և թե ինչպես ճանապարհ հարթել օրենսդրական հետագա փոփոխությունների համար:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ